13:20  ,  13 հուլիսի, 2019

Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվեց Շվեդիային

Պորտուգալիայում մեկնարկած բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի Մ-20 հավաքականն առաջին խաղում մրցել է Շվեդիայի թիմի հետ եւ պարտվել 26:149 հաշվով:

Փաստաթղթային խնդիրների պատճառով Հայաստանի հայտացուցակից դուրս էին մնացել առաջատար խաղացողներ Պատրիկ Փանոսին և Կրիկոր Քեշիշյանը, ինչի հետեւանով թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ստիպված է եղել հանդես գալ առանց խաղարկողի, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս C խմբում, որտեղ ընդգրկված են նաեւ Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Հոլանդիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում