14:29  ,  13 հուլիսի, 2019

«Յուվենտուս» բուժզննման ժամանած Ռոնալդուին դիմավորել են բազմաթիվ ֆանատներ (ֆոտո)

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է արձակուրդից։ Նա բուժզննման է ժամանել թուրինյան ակումբ։ 34-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստին դիմավորել են բազմաթիվ ֆանատներ։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսում» անցկացրեց 43 հանդիպում, խփեց 28 գոլ, կատարեց 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում