15:31  ,  13 հուլիսի, 2019

«Արսենալը» 10 միլիոն եվրո է պահանջում բոյկոտ հայտարարած Կոսելնիի տրանսֆերի համար

Լոնդոնի «Արսենալը» ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնիի տրանսֆերի համար պահանջում է 10 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։

Ֆուտբոլիստն «Արսենալի» ղեկավարությանը խնդրել էր արդեն այս ամռանը իրեն տրամադրել ազատ գործակալի կարգավիճակ, սակայն մերժում է ստացել, ինչից հետո հրաժարվել է թիմի հետ մեկնել ԱՄՆ, հաղորդում է London Evening Standard-ը։

Կոսելնիի ծառայություններով հետաքրքրված են «Միլանն» ու «Ինտերը», սակայն պատրաստ են առաջարկել պայմանագիր, եթե նա ստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Կոսելնին «Արսենալում» է 2010 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում