09:18  ,  13 հուլիսի, 2019

Գրիզմանի շնորհանդեսը «Բարսելոնայում»՝ հուլիսի 14-ին

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի շնորհանդեսը «Բարսելոնայում» տեղի կունենա հուլիսի 14-ին, հայտնում է մամուլի ծառայությունը։ 28-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ կժամանի հուլիսի 13-ին, կանցնի բուժզննում եւ կունենա ֆոտոսեսիա։

Կողմերը կկնքեն հինգ տարվա պայմանագիր, Գրիզմանի տրանսֆերային գինը կսահմանվի 800 միլիոն եվրո։

«Բարսելոնան» «Աթլետիկոյին» նրա համար վճարել է 120 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը հուլիսի 12-ին հայտարարել է, որ դատարանի միջոցով կփորձի «Բարսելոնայից» ստանալ եւս 80 միլիոն եվրո, քանի որ Գրիզմանը կատալոնական ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերել մինչեւ հուլիսի 1-ը, երբ նրա տրանսֆերի գինը 200 միլիոնից դարձավ 120 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս