23:35  ,  12 հուլիսի, 2019

Յուրի Ջորկաեֆի որդին կարիերան կշարունակի Շոտլանդիայի առաջնությունում (ֆոտո)

Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդի Օհան Ջորկաեֆը կարիերան կշարունակի Շոտլանդիայի առաջնությունում հանդես եկող «Սենթ Միրենում», որն անցած մրցաշրջանում գրավել է նախավերջին տեղը։ Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 22-ամյա կիսապաշտպանը փորձաշրջան է անցել թիմի հետ Իսպանիայում անցկացված մարզումային հավաքի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2017-ին Օհան Ջորկաեֆը մասնակցել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզումային հավաքին։ Սակայն փաստթղթային խնդիրների պատճառով նա հետագայում չմիացավ Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմին։ Նա հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտի» երկրորդ թիմում:

View this post on Instagram

A post shared by Oan Djorkaeff (@i.am.djorky) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում