Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի չեմպիոնի կոչումը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը։ Շվեյցարացի թենիսիստը կիսաեզրափակիչում 3 ժամ 2 րոպեում պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետմ իսպանացի Ռաֆայել Նադալին՝ 7:6 (7:3), 1:6, 6:3, 6:4։
Ուիմբլդոնում Նադալն ու Ֆեդերերը մրցում էին 2008-ի եզրափակիչից հետո առաջին անգամ։ Այն ժամանակ հաղթել էր Նադալը։
Ուիմբլդոնի ութակի չեմպիոն Ֆեդերերը 12-րդ անգամ դուրս եկավ այս մրցաշարի եզրափակիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում