23:05  ,  12 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Ֆեդերերն ուժեղ էր Նադալից

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի չեմպիոնի կոչումը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը։ Շվեյցարացի թենիսիստը կիսաեզրափակիչում 3 ժամ 2 րոպեում պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետմ իսպանացի Ռաֆայել Նադալին՝ 7:6 (7:3), 1:6, 6:3, 6:4։

Ուիմբլդոնում Նադալն ու Ֆեդերերը մրցում էին 2008-ի եզրափակիչից հետո առաջին անգամ։ Այն ժամանակ հաղթել էր Նադալը։

Ուիմբլդոնի ութակի չեմպիոն Ֆեդերերը 12-րդ անգամ դուրս եկավ այս մրցաշարի եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում