22:24  ,  12 հուլիսի, 2019

Յուրգեն Կլոպ․ «Լիվերպուլից» սպասել տրանսֆերային ակտիվություն պետք չէ

Այս ամռանը «Լիվերպուլից» սպասել տրանսֆերային ակտիվություն պետք չէ, հայտարարել է անգլիական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, փոխանցում է Sky Sports-ը։

«Ռայան Բրյուսթերն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը չէին խաղում անցած մրցաշրջանում, եւ նրանց կարելի է համարել նորեկներ, ինչպես եւ երիտասարդական կազմի մյուս խաղացողներին»,- նշել է Յուրգեն Կլոպը։

Չեմպիոնների լիգայի գավաթակրի միակ նորեկն առայժմ 17-ամյա հոլանդացի պաշտպան Սեպ վան դեն Բերգն է։

Անգլիայում տրանսֆերային պատուհանը կփակվի օգոստոսի 8-ին Պրեմյեր լիգայի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում