21:55  ,  12 հուլիսի, 2019

Վճռաբեկն ուժի մեջ թողեց ալբանական «Շկենդերբեուի» 10 տարվա որակազրկումը եվրագավաթներում

Լոզանի մարզական վճռաբեկ դատարանն ուժի մեջ թողեց ՈւԵՖԱ-ի որոշումը ալբանական «Շկենդերբեու» ակումբը եվրագավաթային մրցաշարերից 10 տարով որակազրկելու եւ 1 միլիոն եվրոյով տուգանելու որոշումը, որն ընդունվել էր 2018թ․ մարտի 29-ին։

«Շկենդերբեուն» մեղավոր է ճաչանվել 2015 թվականին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում եւ Եվրոպայի լիգայի խմբային փուլում մեկական պայմանավորված հանդիպման մասնակցելու համար։

Նախորդ 10 տարում «Շկենդերբեուն» 7 անգամ դարձել է Ալբանիայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում