21:22  ,  12 հուլիսի, 2019

«Այաքսը» համաձայն է 70 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին

Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության է հասել Ամստերդամի «Այաքսի» հետ հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտի տրանսֆերի հարցում։ Հոլանդական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից կստանա 70 միլիոն եվրո, չհաշված բոնուսները, հաղորդում է  De Telegraaf-ը։

Բանակցությունները ձգձգվում էին, քանի որ «Այաքսը» պահանջում էր 75 միլիոն եվրո, «Յուվենտուսը» ցանկանում էր վճարել 65 միլիոն։

«Այաքսը» թույլ է տվել Դե Լիգտին չմիանալ թիմին, որը մարզումային հավաք է անցկացնում Ավստրիայում։

Դե Լիգտի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն եւ կատալոնական «Բարսելոնան»։

Դե Լիգտը «Այաքսի» սան է։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 55 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում