20:14  ,  12 հուլիսի, 2019

«Ռեալ Սոսյեդադը» 24 միլիոն եվրո կստանա Գրիզմանի տրանսֆերից

Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» 24 միլիոն եվրո կստանա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերից, հաղորդում է AS-ը։ «Բարսելոնան» 120 միլիոն եվրո է վճարել 28-ամյա ֆուտբոլիստի համար Մադրիդի «Աթլետիկոյին»։

Գրիզմանը «Ռեալ Սոսյեդադի» սան է եւ 2014-ին «Աթլետիկո» տեղափոխվելիս պայմանագրում առանձին կետով սահմանվել է, որ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ակումբը պետք է ստանա գումարի 20 տոկոսը։

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալ Սոսյեդադը» ծախսել է 23,5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում