19:23  ,  12 հուլիսի, 2019

Զիդանն անձնական պատճառներով լքել է «Ռեալի» մարզումային հավաքը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձնական պատճառներով լքել է թիմի մարզումային հավաքը, որն այժմ ընթանում է Կանադայի Մոնրեալ քաղաքում, հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։ Նրան փոխարինում է երկրորդ մարզիչ Դեւիդ Բետոնին։ Ֆրանսիացի մարզիչը վերադարձել է Մադրիդ։

Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորել է այս տարվա մարտին։

Իսպանիայի անցած առաջնությունում «Ռեալը» գրավեց երրորդ տեղը։  Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը «Ռեալը» կսկսի օգոստոսի 17-ին «Սելտայի» հետ արտագնա խաղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում