19:02  +04,  12 հուլիսի, 2019

Riga FIDE Grand Prix․ Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով է մեկնարկել Լատվիայում անցկացվող Riga FIDE Grand Prix մրցաշարում։

Արոնյանը մրցակիցը չինացի Յանջի Յուն է։ Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին դասական պարտիայում Արոնյանը խաղաց սպիտակներով եւ 29-րդ քայլում համաձայնեց կես միավորի։

Հուլիսի 13-ին գրոսմայստերները կանցկացնեն երկրորդ դասական պարտիան։ Ոչ ոքի արդյունքի դեպքում, հուլիսի 14-ին կանցկացվի արագ շախմատի պարտիաների թայ-բրեյք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: