16:34  ,  12 հուլիսի, 2019

Գրիզմանի փաստաբանն այցելել է Լա Լիգայի գրասենյակ տրանսֆերի գումարը վճարելու նպատակով (ֆոտո)

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փաստաբանը հուլիսի 12-ին այցելել է իսպանական Լա Լիգայի գրասենյակ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի 120 միլիոն եվրոն վճարելու եւ «Աթլետիկոյի» հետ խաղացողի պայմանագիրը միակողմանի խզելու համար, հաղորդում է Tiempo de Juego-ն։

Գրիզմանը «Աթլետիկոյից» հեռանալու որոշման մասին հայտարարել էր մայիսին։ Նա մադրիդյան ակումբում հանդես էր գալիս 2014թ․ հուլիսից։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2023 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում