15:44  ,  12 հուլիսի, 2019

Անգլիայի հավաքականի, «Տոտենհեմի» եւ «Լիվերպուլի» նախկին խաղացողը կարիերան ավարտեց 38 տարեկանում

Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին խաղացող, 38-ամյա հարձակվող Փիթեր Քրաուչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Երկար մտորումներից հետո որոշեցի ավարտել կարիերաս։ Մեր հրաշալի խաղն ինձ տվել է ամեն ինչ։ Անհավանական շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնել ինձ հայտնել ֆուտբոլում եւ այսքան երկար մնալ»,- Թվիթերում գրել է Քրաուչը։

Քրաուչը կարիերան սկսել է 1998-ին Լոնդոնի «Տոտենհեմում», որի կազմում խաղացել է նաեւ 2009-2011 թվականներին։ Քրաուչը հանդես է եկել նաեւ ՔՊՌ-ում (2000-2001), «Պորտսմութում» (2001-2002), «Աստոն Վիլայում» (2002-2004), «Նորվիչ Սիթիում» (2003), «Սաութհեմփթոնում» (2004-2005), «Լիվերպուլում» (2005-2008), «Սթոք Սիթիում» (2011-2019), «Բարնլիում» (2019)։ 2005-2010 թվականներին խաղացել է Անգլիայի հավքականում։

Քրաուչը «Տոտենհեմի» հետ նվաճել է Անգլիական լիգայի գավաթը, «Լիվերպուլի» հետ՝ Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը, Եվրոպայի սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում