15:08  ,  12 հուլիսի, 2019

#SportLife Vlog․ Մինսկ-2019-ի ոսկե մեդալներն ու ձախողումները, Ռոբերտ Էմմիյանի երազանքը

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLife Vlog-ը:

Հերթական թողարկման ընթացքում Լուսինե Շահբազյանն ամփոփում է հունիսի 21-30 Մինսկում անցկացված երկրորդ Եվրոպական խաղերը, հայ մարզիկների հաղթանակները, պարտություններն ու ձախողումները:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանը նվաճեց 5 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:

#SportLifeVlog-ի երկրորդ հատվածում Լուսինե Շահբազյանն ուսումնասիրում է հայկական աթլետիկան, Արտաշատում հետեւում աթլետիկայի Հայաստանի առաջնությանը եւ անդրադառնում մարզաձեւի հայկական պայմաններին: Հեռացատկի Եվրոպայի չեմպիոմ, ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հետ զրուցում Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու երազանքի եւ ՀՀ կառավարության հետ ձեռք բերած համաձայնության մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում