14:38  ,  12 հուլիսի, 2019

«Արսենալը» ժամանել է Լոս Անջելես

Լոնդոնի «Արսենալը» ժամանել է Լոս Անջելես։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը մեկնել է մրցաշրջագայության։ Անգլիական թիմի հետ է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Արսենալը» մրցաշրջագայության ընթացքում ընկերական հանդիպումներ կանցկացնի «Կոլորադո Ռեփիդսի» (հուլիսի 16), Մյունխենի «Բավարիայի» (հուլիսի 18), իտալական «Ֆիորենտինայի» (հուլիսի 20), Մադրիդի «Ռեալի» (հուլիսի 24) հետ։

«Արսենալն» այս ամռանն ընկերական հանդիպումներ կունենա նաեւ ֆրանսիական «Լիոնի» (հուլիսի 28) եւ «Անժեի»  (հուլիսի 31) հետ։ Օգոստոսի 4-ին անգլիական թիմը կհյուրընկալվի  Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» (Գամպերի գավաթի խաղարկություն)։

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրի հանդիպումն «Արսենալը» կանցկացնի օգոստոսի 11-ին՝ հյուրընկալվելով «Նյուքասլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս