13:45  ,  12 հուլիսի, 2019

«Բարսելոնայի» 20-ամյա ճապոնացի նորեկը

«Բարսելոնան» ձեռք է բերել 20-ամյա ճապոնացի կիսապաշտպան Հիրոկի Աբեին, հաղորդում է Goal.com-ը։

Նա հանդես էր գալիս ճապոնական «Կաշիմա Անտլերս» ակումբում, որի հետ մասնակցել է 25 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Ճապոնիայի ազգային հավաքականում Աբեն նորամուտը նշել է անցած ամիս Ամերիկայի գավաթի խաղարկությունում։

Transfermarkt-ը Աբեի տրանսֆերի գինը գնահատում է 1 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում