13:12  ,  12 հուլիսի, 2019

Ֆանատները ծեծել են Կոնգոյի սպորտի նախարարին

Ֆուտբոլի Կոնգոյի հավաքականի ֆանատները ծեծել են այդ երկրի սպորտի նախարարին։

Եգիպտոսում անցկացվող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կոնգոյի թիմը պարտվել էր Մադագասկարին (2:2, 11մ՝ 2:4)։

Ֆանատները սպորտի նախարարի վրա հարձակվել են ազգային թիմի վերադարձից հետո, հայրենիքում ֆուտբոլիստներին դիմավորելիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում