12:42  ,  12 հուլիսի, 2019

Նադալ - Ֆեդերեր․ Բուքմեյքերների կանխատեսումը

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում հուլիսի 12-ին կհանդիպեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն ու երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Ռաֆայել Նադալին, որի հաղթանականի հավանականությունը գնահատվում է  1․70 գործակցով։ Ռոջեր Ֆեդերերի հաղթանակն ունի 2․15 գործակից։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Այս թենիսիստների նախորդ հինգ հանդիպումներում չորս հաղթանակ է տարել Ֆեդերերը, մեկ հաղթանակ՝ Նադալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով