Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան փոփոխություն է կատարել կարգապահական կանոնադրությունում՝ խստացնելով ֆուտբոլիստների կողմից ռասիզմի դրսեւորումների համար նախատեսված պատիժը։
Նոր կանոնների համաձայն, ֆուտբոլիստը ռասիզմի դրսեւորման համար կորակազրկվի առնվազն 10 խաղով։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթ, հաղորդում է Yahoo Sports-ը։
Խոշոր տուգանքներ կվճարեն նաեւ ակումբներն ու ազգային ֆեդերացիաները ֆուտբոլիստի կողմից խախտումների համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում