10:14  ,  12 հուլիսի, 2019

Սերենա Ուիլյամս․ Եթե այսօրվա բուժտեխնոլոգիաները լինեին 20 տարի առաջ, Ջորդանը դեռ կխաղար

Միայն բժշկության շնորհիվ եմ դեռ կորտում, ասել է աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 11-րդ անգամ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ դուրս գալուց հետո։

«Բժշկական տեխնոլոգիաները շատ են փոխվել։ Դա միակ պատճառն է, որի շնորհիվ ես դեռ կարողանում եմ մրցել։

Զգում եմ, որ եթե այս տեխնոլոգիաները լինեին 20 տարի առաջ, Մայքլ Ջորդանը դեռ կխաղար բասկետբոլ։ Հիմա մենք շատ ավելի շատ գիտենք մեր մարմնի, օրգանիզմի վիճակի եւ հնարավորությունների մասին։

Իմ երիտասարդության տարիների համեմատ, ես հիմա բացարձակ այլ բաներ եմ անում։ Դա երկարաձգում է մարզական կարիերան։ Նույնը կարելի է ասել Ֆեդերերի մասին»,- 37-ամյա ամերիկացի թենիսիստուհու խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում Սերենա Ուիլյամսը 6։1, 6։2 հաշվով հաղթել է չեխ Բարբորա Ստրիցովային եւ եզրափակիչում կմրցի ռումինացի Սիմոնա Հալեպի հետ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում