09:44  ,  12 հուլիսի, 2019

17-ամյա դարպասապահը մահացել է գնդակը կրծքավանդակով հետ մղելու հետեւանքով

Արգենտինայում ողբերգությամբ է ավարտվել Հյուսիսային ռեգիոնալ լիգայի հանդիպումներից մեկը։ Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ 17-ամյա դարպասապահ Ռամոն Իսմայել Կորոնելը գնդակը հետ է մղել կրծքավանդակով, հաղորդում է ABC.es-ը։

Նա հարվածը հետ մղելուց հետո թիմակիցների հետ նշել է հաջողությունը, սակայն կորցրել է գիտակցությունը։ Հանդիպումը բուժանձնակազմ չի սպասարկել։ Հիվանդանոցի ճանապարհին ֆուտբոլիստը մահացել է սրտանոթային եւ շնչառական նոպաների հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում