Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երեւանի «Բանանցը» Բելգրադում մրցեց սերբական «Չուկարիչկիի» հետ եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։
Սերբ կիսապաշտպան Սլոբոդան Տեդիչը 43-րդ րոպեին բացեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկավ բոսնիացի կիսապաշտպան Ստեֆան Կովաչը։ Ավելացված ժամանակում դուբլ ձեւակերպեց Տեդիչը։
Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա հուլիսի 16-ին։
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Չուկարիչկի» (Սերբիա) - «Բանանց» (Հայաստան)՝ 3։0
Սլոբոդան Տեդիչ, 43, 90+2, Ստեֆան Կովաչ, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում