20:51  ,  11 հուլիսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտ» - «Մակեդոնիա»՝ 3։1 (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց «Մակեդոնիային»։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։1։

«Ալաշկերտն» առաջինը հասավ հաջողության՝ հաշիվը բացելով առաջին խաղակեսում։ Աչքի ընկավ ռուս հարձակվող Նիկիտա Տանկովը։ Սակայն ընդմիջումից հետո մակեդոնական թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը՝ 1։1։

«Ալաշկերտը» հաղթանակ կորզեց սերբ կիսապաշտպան Դանիլո Սեկուլիչի գոլի եւ հյուրերի պաշտպան Բիանորի ինքնագոլի շնորհիվ։

Պատասխան հանդիպումը Մակեդոնիայում տեղի կունենա հուլիսի 18-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Ալաշկերտ» - «Մակեդոնիա»՝ 3։1 (տեսանյութ)

Նիկիտա Տանկով, 16, Դանիլո Սեկուլիչ, 67, Բիանոր, 82, ինքնագոլ - Ալեն Յաշարովսկի, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով