19:12  +04,  11 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Սերենա Ուիլյամսը կիսաեզրափակիչում ոչ մի շանս չտվեց Բարբորա Ստիրցովային

37-ամյա Սերենա Ուիլյամսը (10) ոչ մի շանս չտվեց 33-ամյա չեխ Բարբորա Ստիրցովային (54) թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի կիսաեզրափակիչում։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոնն առավելության հասավ 6։1, 6։2 հաշվով։

Եզրափակիչում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի ռումինացի Սիմոնա Հալեպը (7), որը 6։1, 6։3 հաշվով հաղթել է ուկրաինացի Էլինա Սվիտոլինային (8)։

Հալեպն առաջին անգամ կխաղա այս մրցաշարի եզրափակիչում, Ուիլյամսը՝ 11-րդ անգամ։

Ուիմբլդոնի մրցաշարի անցած տարվա եզրափակիչում Սերենա Ուիլյամսը 3։6, 3։6 հաշվով պարտվել է գերմանացի Անժելիկա Կերբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով