19:19  ,  11 հուլիսի, 2019

ԵԼ․ «Փյունիկը» Գյումրիում ոչ ոքի խաղաց «Շկուպիի» հետ՝ 3։3 (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Գյումրիում անցկացրեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը։

Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը մրցեց մակեդոնական «Շկուպիի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3։3։ Ընթացքում «Փյունիկը» պարտվում էր 1։3 հաշվով, բայց վերջնամասում Մաքսիմ Ժեստոկովի եւ Էդգար Մանուչարյանի գոլերի շնորհիվ խուսափեց պարտությունից։ Հայկական թիմի կազմում հաշիվն արդեն չորրորդ րոպեին 11 մետրանոցից խփած գոլով բացել էր Էրիկ Վարդանյանը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին Մակեդոնիայում։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Փյունիկ» (Հայաստան) - «Շկուպի» (Մակեդոնիա)՝ 3։3 (տեսանյութ)

Էրիկ Վարդանյան, 4, 11մ, Մաքսիմ Ժեստոկով, 80, Էդգար Մանուչարյան, 85 – Մուարեմ Բայրամի, 26, 60, Դարկո Իլիեսկի, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով