17:36  ,  11 հուլիսի, 2019

«Բարսելոնայի» նորեկը (ֆոտո)

«Բարսելոնան» ձեռք է բերել անգլիական «Վեստ Բրոմվիչի» պատանեկան թիմի հարձակվող Լուի Բերիին՝ վճարելով 235 հազար ֆունտ ստերլինգ, հաղորդում է SkySportsNews-ը։

Անգլիայի մինչեւ 18 տարեկանների ավարտված առաջնությունում 16-ամյա Բերին մասնակցել է 13 հանդիպման, խփել 4 գոլ։

Բերին հանդես է գալիս նաեւ Անգլիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում