— Arsenal FC (@Arsenal) July 11, 2019
Next stop: Los Angeles, with @emirates #FlyEmiratesFlyBetter https://t.co/yVyCtk4FlW
Լոնդոնի «Արսենալը» մեկնեց Լոս Անջելես։ Թիմի հետ է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը մրցաշրջագայության ընթացքում ընկերական հանդիպումներ կանցկացնի «Կոլորադո Ռեփիդսի» (հուլիսի 16), Մյունխենի «Բավարիայի» (հուլիսի 18), իտալական «Ֆիորենտինայի» (հուլիսի 20), Մադրիդի «Ռեալի» (հուլիսի 24) հետ։
«Արսենալն» այս ամռանն ընկերական հանդիպումներ կունենա նաեւ ֆրանսիական «Լիոնի» (հուլիսի 28) եւ «Անժեի» (հուլիսի 31) հետ։ Օգոստոսի 4-ին անգլիական թիմը կհյուրընկալվի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» (Գամպերի գավաթի խաղարկություն)։
Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրի հանդիպումն «Արսենալը» կանցկացնի օգոստոսի 11-ին՝ հյուրընկալվելով «Նյուքասլին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում