14:27  ,  11 հուլիսի, 2019

«Արսենալի» ավագը հրաժարվել է թիմի հետ մեկնել ԱՄՆ

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան եւ ավագ Լորան Կոսելնին հրաժարվել է այս ամռանը թիմի հետ մեկնել է ԱՄՆ՝ մրցաշրջագայության, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

«Մենք հիասթափված ենք Լորանի դիրքորոշումից, որը հակասում է մեր հստակ կանոններին։ «Արսենալում» հույս ունեն խնդիրը լուծել առաջիկայում։ Մենք կհրաժարվենք այլ մեկնաբանություններից»,- նշվում է «Արսենալի» հայտարարությունում։

Անցած մրցաշրջանում 33-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն «Արսենալում» մասնակցել է 31 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում