13:42  ,  11 հուլիսի, 2019

Ունիվերսիադա-2019․ Լեւոն Աղասյանը եզրափակիչում գրավել է 10-րդ տեղը

Իտալիայի Նեապոլ քաղաքում անցկացվող 30-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը 10-րդ տեղն է գրավել եռացատկի մրցաշարի եզրափակիչում՝ ցույց տալով 15․73 մետր արդյունք։ Լեւոն Աղասյանը որակավորման փուլում ցույց էր տվել 16․27 մետր արդյունք։

Հուլիսի 5-ին Արտաշատում անցկացված Հայաստանի առաջնությունում Լեւոն Աղասյանը ցույց էր տվել 17․08 մետր արդյունք՝ նվաճելով աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում