Իտալիայի Նեապոլ քաղաքում անցկացվող 30-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը 10-րդ տեղն է գրավել եռացատկի մրցաշարի եզրափակիչում՝ ցույց տալով 15․73 մետր արդյունք։ Լեւոն Աղասյանը որակավորման փուլում ցույց էր տվել 16․27 մետր արդյունք։
Հուլիսի 5-ին Արտաշատում անցկացված Հայաստանի առաջնությունում Լեւոն Աղասյանը ցույց էր տվել 17․08 մետր արդյունք՝ նվաճելով աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում