12:22  ,  11 հուլիսի, 2019

Հայաստանի հավաքականի հարձակվողն այսօր պայմանագիր կկնքի «Սոչիի» հետ

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը այսօր պայմանագիր կկնքի ռուսական «Սոչիի» հետ։ Այդ մասին ֆուտբոլիստը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Ալեքսանդր Կարապետյանը հուլիսի 10-ին հաջողությամբ բուժզննում էր անցել ռուսական Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած ակումբում։

31-ամյա ֆուտբոլիստը «Սոչիի» հետ մեկնել էր մարզումային հավաքի Սլովենիա՝ անցնելով փորձաշրջան։

Երեք ստուգողական հանդիպումներում նա խփեց չորս գոլ։

Ալեքսանդր Կարապետյանը նախքան այս հանդես էր գալիս Լյուքսեմբուրգի «Պրոգրեսում»։

Հայաստանի հավաքականում Կարապետյանն անցկացրել է 8 հանդիպում, խփել 4 գոլ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում