11:45  ,  11 հուլիսի, 2019

«Արսենալը» 40 միլիոն եվրո կառաջարկի «Ռեալի» հարձակվողի համար

Լոնդոնի «Արսենալը» 40 միլիոն եվրո կառաջարկի Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Արսենալի» ներկայացուցիչներն բանակցում են «Ռեալի» ղեկավարության հետ։

Լուկաս Վասկեսը «Ռեալի» սան է։ Անցած մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստն Արքայական թիմի հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում