13:10  ,  11 հուլիսի, 2019

«Արսենալի» ֆուտբոլիստն արտասվել է մրակցի ռասիստական բնույթի վիրավորանքներից հետո

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել գերմանական «Բոխումի» եւ շվեյցարական «Սանկտ-Գալենի» մասնակցությամբ ընկերական խաղում։ Գերմանական ակումբի 20-ամյա նիգերիայի կիսապաշտպան Ջորդի Օսեի-Տուտուն մրցակցի թունիսցի խաղացող Սլիման Կշուկի կողմից ռասիստական բնույթի վիրավորանքներից հետո արտասվել է եւ լքել խաղադաշտը, հաղորդում է The Sun-ը։

Օսեի-Տուտուն վերադարձել է խաղադատ ընդմիջումից հետո եւ ավարտին հասցրել խաղը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արսենալին», որը հանդես է եկել միջադեպը դատապարտող հայտարարությամբ։




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում