11:11  +04,  11 հուլիսի, 2019

«Փյունիկը», «Ալաշկերտն» ու «Բանանցը»՝ ԵԼ-ում․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը», բրոնզե մեդալակիր «Բանանցը» եւ գավաթակիր «Ալաշկերտը» հուլիսի 11-ին կմեկնարկեն Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում։

«Փյունիկը» Գյումրիում կընդունի մակեդոնական «Շկուպիին»։ Բուքմեյքերները կանխատեսում են երեւանյան թիմի հաղթանակը՝ սահմանելով 1․60 գործակից։ «Շկուպիի» հաղթանակն ունի 5․50, ոչ ոքին՝ 3․50 գործակից։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

«Ալաշկերտը» Ավանի ակադեմիայի խաղադաշտում կընդունի «Մակեդոնիային»։ Այս դիմակայությունում եւս բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հայկական թիմին՝ 1․65։ «Մակեդոնիայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․70 գործակցով, ոչ ոքին՝ 3․60։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

«Բանանցը» Բելգրադում կհյուրընկալվի սերբական «Չուկարիչկիին», որը համարվում է ֆավորիտ՝ 1․30 գործակից։ Հայկական թիմի հաղթանակն ունի 9․50 գործակից, ոչ ոքին՝ 4․80։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով