10:48  ,  11 հուլիսի, 2019

Իբրահիմովիչը՝ ՄԼՍ-ի լավագույն խաղացող

«Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արժանացել է ՄԼՍ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, ESPN-ի վարկածով։

37-ամյա ֆուտբլիստն առաջ է անցել Ուեյն Ռունիից («Դի Սի Յունայթեդ»), Ջոզեֆ Մարտինեսից («Ատլանտա Յունայթեդ») եւ Աարոն Լոնգից («Նյու Յորք Ռեդ Բուլս»)։

Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելաքսիում» է 2018 թվականից։ Այս մրցաշրջանում նա 15 խաղում արդեն խփել է 13 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում