22:47  ,  10 հուլիսի, 2019

Մադրիդի «Ռեալը» մարզում է անցկացրել Կանադայում

Մադրիդի «Ռեալը» մեկնել է Կանադա եւ արդեն սկսել է մարզումային հավաքը Մոնրեալում։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն այնուհետեւ կտեղափոխվի ԱՄՆ, որտեղ կունենա նաեւ երեք ստուգողական հանդիպում։

Արքայական թիմի մրցակիցները կլինեն Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Աթլետիկոն» եւ Լոնդոնի «Արսենալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում