00:11  ,  11 հուլիսի, 2019

«Միլանն» ու «Ինտերը» ներկայացրել են նոր ստադիոնի նախագիծը՝ 1,2 միլիարդ եվրո

Իտալական «Միլանն» ու «Ինտերը» ներկայացրել են նոր համատեղ ստադիոնի նախագիծը։ Այն կկառուցվի «Սան Սիրոյի» հարեւանությամբ, իսկ հին «Սան Սիրոն» կապամոնտաժվի, հաղորդում է «Միլանի» պաշտոնական կայքը։

Նոր ստադիոնը կունենա 60 հազար տեղ։ Նախագծի արժեքն է 1,2 միլիարդ եվրո։

Ստադիոնի հարակից տարածքում կստեղծվի տուրիստական եւ զվարճանքի կենտրոններ 3500 աշխատատեղով։

Գործող «Սան Սիրո» ստադիոնն ունի 80 հազար տեղ։ Այն բացվել է 1926-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում