20:02  ,  10 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Ջոկովիչի մրցակիցը կիսաեզրափակիչում

Իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը (22) նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։ 31-ամյա թենիսիստը չորս սեթում առավելության հասավ 29-ամյա արգենտինացի Գիդո Պելյայի (26) նկատմամբ՝ 7։5, 6։4, 3։6, 6։3։ Բաուտիստա-Ագուտն առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում։

Կիսաեզրափակիչում Բաուտիստա-Ագուտի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 6։4, 6։0, 6։2 հաշվով առավելության էր հասել բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ։

Կիսաեզրափակիչը տեղի կունենա հուլիսի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում