20:44  ,  10 հուլիսի, 2019

Հայաստանի թիմը մեկնեց Պորտուգալիա եւ կխաղա Շվեդիայի, Վրաստանի, Կոսովոյի, Էստոնիայի, Հոլանդիայի հետ

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը, մեկնեց Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաք, որտեղ հուլիսի 12-ին կմեկնարկի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը, հայտնում է ՀՖԲ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը հանդես կգա C խմբում, որտեղ մրցակիցներն են Շվեդիան, Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Հոլանդիան:

Հայաստանի թիմը առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 12-ին` մրցելով Շվեդիայի հավաքականի հետ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում