19:01  ,  10 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց բելգիացի Դավիդ Գոֆենի (21) հետ եւ առավելության հասավ 1 ժամ 59 րոպեում՝ 6:4, 6:0, 6:2։

Եզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կմրցի Գիդո Պելյա (Արգենտինա, 26) - Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա, 23) զույգի հաղթողի հետ։

Նովակ Ջոկովիչը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։ Ուիմբլդոնի անցած տարվա եզրափակիչում նա 6:2, 6:2, 7:6 (7:3) հաղթել է հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում