17:03  +04,  10 հուլիսի, 2019

Հայաստանի հավաքականի հարձակվողը բուժզննում անցավ «Սոչիում»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը բուժզննում անցավ ռուսական Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Սոչում»: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։ Նա դեռ պայմանագիր չի կնքել, սակայն հավանականությունը մեծ է։

31-ամյա ֆուտբոլիստը «Սոչիի» հետ մեկնել էր մարզումային հավաքի Սլովենիա՝ անցնելով փորձաշրջան։

Երեք ստուգողական հանդիպումներում նա խփեց չորս գոլ։

Ալեքսանդր Կարապետյանը Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» խաղացող է։

Հայաստանի հավաքականում Կարապետյանն անցկացրել է 8 հանդիպում, խփել 4 գոլ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: