Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը բուժզննում անցավ ռուսական Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Սոչում»: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։ Նա դեռ պայմանագիր չի կնքել, սակայն հավանականությունը մեծ է։
31-ամյա ֆուտբոլիստը «Սոչիի» հետ մեկնել էր մարզումային հավաքի Սլովենիա՝ անցնելով փորձաշրջան։
Երեք ստուգողական հանդիպումներում նա խփեց չորս գոլ։
Ալեքսանդր Կարապետյանը Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» խաղացող է։
Հայաստանի հավաքականում Կարապետյանն անցկացրել է 8 հանդիպում, խփել 4 գոլ։
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում