16:02  ,  10 հուլիսի, 2019

Արթուր Ավագիմյանը միացավ «Ալաշկերտին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» 2 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, թիմի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների:

«Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը հանդես է եկել Ուկրաինայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում:

Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությանբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր, որի կազմում նա դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ Ուկրաինայի ավարտված առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով