15:40  ,  10 հուլիսի, 2019

Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը կաշխատի ՀՖՖ-ում

Լեհ նախկին մրցավար, Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, 66-ամյա Միխալ Լիստկևիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական բաժինը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

1973 թ. Լիստկևիչը սկսել է զբաղվել ակտիվ մրցավարությամբ: Սկսած 1983 թ.՝ սպասարկել է միջազգային հանդիպումներ: Նրա սպասարկած խոշորագույն մրցաշարերի ցուցակում են Աշխարհի 1990 թ. առաջնությունը, ներառյալ՝ եզրափակիչ հանդիպումը (մրցավարի օգնական), Եվրո-1988-ը և 1988 թ. Օլիմպիական խաղերը:

Լիստկևիչը 1999-2008-ին զբաղեցրել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, 2016-2018-ին՝ Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնները: Այժմ նա ՈւԵՖԱ-ի պատվիրակ է:

ՀՖՖ Մրցավարական բաժնի նախկին պետ Կարեն Նալբանդյանը լքել է զբաղեցրած պաշտոնը՝ սեփական դիմումի համաձայն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս