23:48  ,  9 հուլիսի, 2019

Մեսութ Օզիլը մոտ է Թուրքիա տեղափոխվելուն

Ստամբուլի «Ֆեներբահչեն» եւ Լոնդոնի «Արսենալը» բանակցում են Գերմանիայի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխության հարցով եւ մոտ են համաձայնության։ Թուրքական ակումբն առաջարկել է վարձակալության պայմանագիր անգլիական թիմի ֆուտբոլիստի աշխատավարձի կեսը վճարելու տարբերակով, հաղորդում է Fanatik-ը։

Օզիլն «Արսենալում» ստանում է 15 միլիոն եվրո։ «Ֆեներբահչեն» ցանկանում է վճարել 9 միլիոն եվրո, մնացած գումարը պետք է վճարի «Արսենալը»։ Անգլիական ակումբը պատրաստ է ընդունել այս առաջարկը։

Խնդիր կարող է դառնալ Մեսութ Օզիլի հետ համաձայնության հասնելը։ Նրա գործակալը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը հեռանալու մտադրություն չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում