22:10  ,  9 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը (ֆոտո)

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հայտնի դարձան կանանց կիսաեզրափակիչի զույգերը։ Չեխ Բարբորա Ստրիցովան 7։6 (7։5) 6։1 հաշվով հաղթեց բրիտանացի Յոհաննա Կոնտային եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ամերիկացի Սերենա Ուիլյամսի հետ, որը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Էլիսոն Ռիսկեին։

Առաջին անգամ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ  դուրս եկավ ուկրաինացի Էլինա Սվիտոլինան։ Նա  7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովային։

Սվիտոլինայի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ռումինացի Սիմոնա Հալեպը, որը 7:6 (7:4), 6:1 հաշվով հաղթել էր չինացի Չժան Շուային։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին, եզրափակիչը՝ հուլիսի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում