21:44  ,  9 հուլիսի, 2019

Զիդանի որդին տեղափոխվեց Սանտանդերի «Ռասինգ» (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Լյուկա Զիդանը տեղափոխվեց «Ռասինգ», հաղորդում է Սանտանդերի ակումբի թվիթերյան էջը։

Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ռասինգում» վարձակալությամբ կխաղա մեկ մրցաշրջան։

21-ամյա Լյուկա Զիդանը «Ռեալի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է երկու հանդիպում, բաց թողել չորս գոլ։ Մեկ հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում