18:48  ,  9 հուլիսի, 2019

ՉԼ․ «Արարատ-Արմենիան» հաղթում է ԱԻԿ-ին (առաջին խաղակես, տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երեւանի «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունել է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին։ Առաջին խաղակեսից հետո 2։1 հաշվով առջեւում է հայկական թիմը։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաշիվը բացեց արդեն երրորդ րոպեին։ Հյուրերի պաշտպան Ռոբերտ Լունդստրյոմը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները երեւանյան թիմի եւ Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվող Զաքարիա Սանոգոյի նկատմամբ։ Խորվաթ մրցավար Դույե Ստրուկանի նշանակած 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց Պետրոս Ավետիսյանը։

13-րդ րոպեին Ռոբերտ Լունդստրյոմը երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց։

Հյուրերը 10 ֆուտբոլիստներով կարողացան առաջին խաղակեսի վերջնամասում վերականգնել հավասարությունը։ Անկյունային հարվածից հետո գոլի հեղինակ դարձավ հարձակվող Չինեդու Օբասին՝ 1։1։

45-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը Անտոն Կոբյալկոյի փոխանցումից հետո ձեւարկեպեց դուբլ՝ 2։1։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - ԱԻԿ (Շվեդիա)՝ 2։1  (առաջին խաղակես), (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան, 3, 11մ, 45 – Չինեդու Օբասի, 39

Հեռացում՝ Ռոբերտ Լունդստրյոմ, 13, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով